Ֆրանսիական Balenciaga նորաձեւության տանը համացանցում կշտամբել են կեղտոտ կոշիկները 875 ֆունտ ստերլինգով վաճառելու համար։ Գնորդների՝ սոցցանցերում հայտնված մեկնաբանությունները գրավել են Daily Mail-ի ուշադրությունը։

Խոսքը գնում է մոխրագույն 3XL Trainers Worn-Out մոդելի սպորտային կոշիկների մասին, որոնք ծածկված են քերծվածքներով և կեղտի նման բծերով: Նորաձևության դիզայներները նույն ձևավորումն են կիրառել արտադրանքի ներբանի վրա: Նշվում է, որ նշված կոշիկների արժեքը 875 ֆունտ ստերլինգ է։

Համացանցի օգտատերերը բազմաթիվ գրառումներով քննադատել են սպորտային կոշիկների դիզայնը: «Հարուստներն ուզում են նմանվել անօթևաններին և թմրամոլներին», «Բացատրեք ինձ այս նորաձևությունը», «Ճաշակի բացարձակ բացակայություն», «Սարսափ», «Սա արդեն անվերահսկելի է», - գրել են օգտատերերը:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել