Կոռուպցիոներները որոշել են ստեղծել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»իրենք իրենց դեմ պայքարելու համար։ Սա իհարկե ծիծաղելի է, որովհետև սրանց կոռուպցիան ակնհայտ է. բոլորս ենք տեսնում, թե տարեցտարի իրենց հայտարարագրերում որքան նոր գույք ու ֆինանսական միջոցներ են ավելանում։
ՔՊ֊ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ԱԺ ամբիոնից փորձում էր մարդկանց մանիպուլացնել։ Նա մեղադրում էր նախկիններին` կոռուպցիայի մեջ` մոռանալով, որ մարդիկ իրենց աչքով տեսնում են այս խաբեությունները։
Խաչատրյանն ասում է, որ իրենք նախկինների նման չեն, որ չեն խաբում ժողովրդին, չեն թալանում, բայց բոլորն էլ գիտեն, որ նա ստում է։
Իհարկե այս իշխանությունները չեն կարող լինել սահման պահող, հող ազատագրող, չեն կարող լինել խրամատ չլքող, չեն կարող լինել արդար ու հայրենասեր, չեն կարող, ուղղակի չեն կարող։ Սրանք ի սկզբանե խաբել են ժողովրդին, թալանել ու թալանում են` իրենց համար բնակարաններ ու առանձնատներ գնելով, թանկարժեք մեքենաներ գնելով, ֆինանսական վիճակները բարելավելով...
Կոռուպցիան Հայաստանում արմատախիլ կլինի միայն սրանց իշխանությունից հեռացնելուց հետո, բայց քանի դեռ այս ՉՏԵՍՆԵՐՆ են իշխանության կոռուպցիան շարունակվելու է։
Իրական թալանչիներին պետք է ճանաչենք բոլորս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0vJ78XHntHH7XHEqEGAt8C1cJtJpFnmCZhjJ8r9NhFdvZPHq7CHgEtXe8BUgWTCLjl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել