Հարաբերությունների բացակայությունը բազմաթիվ առավելություններ ունի: Ցավոք, դա սկսում ես հասկանալ, երբ արդեն հանդիպել ես ինչ-որ մեկին, և ձեր հարաբերությունները «լուրջ են ու երկարատև»: Ուստի խորհուրդ եմ տալիս սկզբից վայելել ազատությունը, քանի դեռ կարող ես:
Երբ հանդիպես ինչ-որ մեկին, և դուք սկսեք հանդիպել, այս ցուցակի երևույթներին անպայման կկարոտես:
1. Սիրախաղ: Այսինքն` սիրախաղ առանց խղճի խայթի:
2. Հեռակառավարման վահանակ: Հավատա` երբ կյանքումդ տղամարդ հայտնվի, այն լինելու է իր ձեռքին:
3. Առաջին համբույր: Այնքան քաղցր, կրքոտ և ռոմանտիկ…
4. Խանդ: Այն վայրի զգացումը, որ մի վայրկյան անգամ չեն կարող անցկացնել առանց սիրելիի:
5.Խորը քուն մինչև կեսօր: Առանց մեկնաբանության :)
6. Գործողությունների ազատություն: Ուզո՞ւմ ես` ընկերուհիներով ակումբ գնացեք, ուզո՞ւմ ես` աշխատակիցներով կինո: Քեզ ոչ ոք ոչինչ չի արգելում:
7. Անհաջող ժամադրություններ: Որքան էլ վատը դրանք լինեն, միշտ հաճույքով ես հիշում դրանք:
8. Ազատ ժամանակ: Միայն ընտանիք ու կենցաղ ունենալուց հետո ես հասկանում, թե որքան ազատ ժամանակ ունեիր նախկինում: