Էս դավաճան ստահակերի իշխանության՝ հայ ազգի հանդեպ գործած հրեշավոր մեղքերից ամենա ծանրն ու ոչ այդքան տեսանելին թմրանյութերի՝ չլսված ծավալներով շրջանառությունն է երկրում: Երիտասարդների շրջանում էն աստիճանի տարածված են թմրանյութերը, որ արդեն աղջիկ երեխեքի շրջանում ա սովորական դարձել:
Մի քանի շաբաթ առաջ օրը ցերեկով բաղրամյան 1 հասցեում անձամբ ես եմ տեսել 14-16 տարեկան երկու աղջիկ երեխաների բակում օրորվելով քայլելուց ու փսխելուց: Երբ մարդ ուղարկեցի, որ հասկանան ի՞նչ ա եղել պարզվեց ինչ որ բանի ազդեցության տակ են, բայց ոչ ալկոհոլի: Ամեն երրորդ ջահելը կամ պլանի «զակլադչիկ» ա կամ պահած տեղերից պլան վերցնող օգտագործող: Ասում են, որ Սարյան փողոցի վրա կան փաբեր, որտեղ անարգել վաճառում են ուզածդ թմրանյութերը, իսկ Աբովյան փողոցում հանրային վաճառում են պլան ծխելու կոլբաներ: Էս ամեն ինչն արվում է «փառապանծ» ոստիկանության լուռ հայացքի ներքո...
Առավել քան վստահ եմ, որ էս խայտառակությունը ունի պետական բարձր հովանավորչություն, այլապես էսքան անարգել ու հրապարակային սա տեղի չէր ունենա: Էս թեմային անպայման փաստերով ու ապացույցներով կանդրադառնամ մոտ ապագայում, բայց հիշեք, որ էս հուդաների իշխանությունը նաև սրա համար ա խստորեն պատժվելու ապագայում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/pfbid0MbLufedrqhxVXJG9gBFc1Q71EbwUmkdip12J8s3xoQJEQEWHbuSg32gpks9tkhBRl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել