Ի՞նչ ծագումնաբանություն ունեն Քերոբյան Վահանի թվերը

Ըստ երևույթին, օղու հերթական շիշը դատարկելուց հետո Քերոբյան Վահանը հանդես է եկել ազգին ուղղված ֆեյսբուքյան մի «ավետմամբ»՝գովալով Նիկոլի գլուխը: Ըստ նրա՝ 2022թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմել են 998.1 մլն դոլար՝ կազմելով ՀՆԱ-ի 5.12%-ը, և սա՝ այն դեպքում, երբ 2021-ին այդ ցուցանիշը եղել է 366.4 մլն դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 2.5%-ը: «Կառավարության թիրախն է 2026թ. հասցնել օտարերկրյա ուղղակի ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 6%-ի»,-հայտնել է 2018-ի հեղափոխությանն էական տեխնիկական աջակցություն ցուցաբերած Վահանը:

Սովորաբար օտարերկրյա ներդրումների մեծ հոսքով պարծենալու առիթ ունենում են կայուն երկրները: Հայաստանը, ցավոք, նման պետութունների շարքում չի դասվում, և հայտնի է, թե հատկապես ում մեղքով: Հարց է առաջանում՝ ի՞նչ է փոխվել 2022-ին 2021-ի համեմատությամբ, որ օտարերկրյա ներդրումնեը, ըստ Վահանի, համարյա եռապատկվել են, կամ ինչո՞ւ Վահանը չի բացահայտել, թե այդ օտարերկրյա ներդրումները հատկապես տնտեսության որ ճյուղերում են ներդրվել, թեթև արդյունաբերությա՞ն, գյուղատնտեսությա՞ն, թե՞ ասենք հանքարդյունաբերության:

Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ Վահանի ներկայացրած ցուցանիշները կատարելապես ճշգրիտ էլ լինեն, փաստն այն է, որ պարզ քաղաքացին իր վրա չի զգում այդ ներդրումների էֆեկտը: Միակ բանը, որ բոլորը տեսնում, զգում ու լսում են, Երևանում սնկի պես աճող ու քաղաքի դեմքն աղճատող նորակառույցներն են, որոնց ձեռքը քաղաքի բնակիչներն ուղղակի ընկել են կրակը, և պարզ էլ չէ՝ ում համար են դրանք կառուցվում. այդ բնակարաններն այնքան թանկ են, որ ազգաբնակչության մեծագույն մասի համար դրանք կան ու կլինեն անմատչելի:

Միանգամայն հնարավոր է, որ իբր Հայաստանն հոսած փողերի առյուծի բաժինը ներդրվել է հենց շինարարության մեջ: Ավելին՝ նույնիսկ շատ հնարավոր է, որ այդ փողերն ունեն հենց թուրքական ծագում. ասում են՝ նորակառույցներում բնակվել են պատրաստվում թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք մտադիր են քայլելով գրավել Հայաստանը:

Այնպես որ՝ Քերոբյան Վահանի թվերով դյութվելուց առաջ նախ հարկ է պարզել դրանց ծագումնաբանությունը ու հետո միայն հաշվել փողերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել