Բոլորս էլ նկատել ենք, որ զինծառայողները, ինչպես նաև ուժային տարբեր կառույցներում ծառայող անձինք, ծառայողական արտահագուստի վրա ունեն փակցված նշան՝ իրենց արյան խմբի և ռեզուսի մասին: Տրամաբանորեն այն պետք է համապատասխանի տվյալ անձի արյան խմբին և ռեզուսին, սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ այն պարզապես չի համապատասխանում իրականությանը՝ ուղղակի «պահանջ է` փակցված է» սկզբունքով: Խնդիրն առավել լուրջ է: Հատկապես զինծառայողների համար արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ ճիշտ տեղեկատվությունը կարևոր նշանակություն ունի, որովհետև չգիտես` որտեղից և երբ կգա վտանգը, արյունը կրկին ստուգելու համար ժամանակը չի հերիքի, իսկ արյան փոխներարկման դեպքում սխալը կհանգեցնի աղետալի հետևանքների: Կցանկանայի պատկան մարմինների ուշադրությունը կենտրոնացնել նշված խնդրի վրա, որպեսզի խիստ ուշադիր լինեն արյան խմբի և ռեզուսի մասին նշանները զինվորների հագուստների վրա փակցնելիս՝ առավելագույնս զերծ մնալով սխալներից: Փաստեր չլինեին` չէի անդրադառնա այս թեմային, հատկապես դիրքապահ զինվորների մասին է խոսքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել