Այն, որ «Լամպոչկան» համառորեն լռել է, հետևանք է նրան տրված ուղիղ հրահանգի՝ պապանձվել: Ինչո՞ւ պապաձվել, քանի որ օբյեկտիվորեն անհնար է գտնել տրամաբանված, հիմնավոր բացատություն այն խայտառակ իրադարձություններին, որոնք տեղի են ունենում այս օրերին ՀՀ սահմաններին, երբ, փաստորեն, առանց կրակոցի, առանց դիմադրության ՀՀ սուվերեն տարածքերից հսկայական հողեր են զիջվում Իլհամի ասկյարներին, գյուղացիներն էլ զրկվում են իրենց ապրուստի միջոց արոտավայրերից ու հողերից՝ ստիպված լինելով հայտնվել թշնամու ուղիղ նշանառության տակ:
Դե իհարկե ո՛չ Սուրիկը, ո՛չ նրա տեղակալն ու առավեկ ևս ո՛չ էլ սրանց բոլորի պարագլուխը չեն կարող բացատրել, թե ինչի հիման վրա է տեղի ունենում թշնամական զորքերի առաջխաղացումը, որքան է այս կործանարար պրոցեսը տևելու, բանը կհասնի Երևանին, թե՝ ոչ: Մարդիկ, երեսները պադոշ սարքած, իրենցն են անում ու վերջ, хоть убей:
Ինչ վերաբերում է լրագրողին ուղղված Արմանի հարցին՝ ապա դրա պատասխանը, կարծում ենք, առավել քան պարզ է՝ բա հայրենասեր մարդը Նիկոլի կառավարությունում բարձր պաշտոնի կլինի՞, Սուրիկին մանկլավիկություն կանի՞ ու կկոծկի՞ բացահայտ դավաճանությունը, թե՞ իր պատիվն իր ձեռքում կպահի ու մաս չի կազմի դավաճանությանը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1539
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



