ՔՊ-ականները շարունակում են արտահայտվել Հռոմի ստատուտից բխող Հայաստանի պարտականությունների վերաբերյալ՝ չթաքցնելով իրենց ռուսատյացությունը: Մասնավորապես՝ Մելքոնյան Գագոյից հետո Պուտինին ձերբակալելու իր բուռն ցանկության մասին է տեղեկացրել ՔՊ-ական զառամյալ Ասլանյան Հակոբը՝ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասելով.«Մենք չենք քննարկել այդ հարցը, բայց եթե անձամբ ինձ մնար, անկասկած, կվավերացնեի»: Իսկ ահա հարցին՝ ի՞նչ է տալու Պուտինի ձերբակալությունը Հայաստանին, ՔՊ-ականը չի պատասխանել։

Իր հերթին ոչ անհայտ Խաչատյան Վիգենն է թերթրից մեկի հետ զրույցում հրաժարվել կոնկրետ բան ասել իրենց անելիքների մասին՝ հայտարարելով՝ դեռ նոր է ՍԴ-ի որոշումը, քննարկում չի եղել այդ մասով, բայց կարծում է՝ առաջիկայում կքննարկեն դա:

Պետք է արձանագրել, որ Վիգենը, ի տարբերություն «քյասար խոսող» Գագոյի ու «դուռակ-դուռակ» դուրս տվող Ասլանյան Հակոբի, չի շտապել բացահայտել սեփական հոգու խորքոմ կատարվողը՝ նախընտրելով ժամանակից շուտ քայլեր չանել: Վիգենը, որ քաղաքականության մեջ բնավ նոր չէ, շատ լավ հասկանում է չհաշվարկված խոսքի ավերիչ նշանակությունն ու հետևանքները՝ նախընտրելով սպասել: Ինչի՞ն: Նիկոլի ուղիղ հրահանգին: Ըստ երույթին, կա մտավախություն, որ այս անգամ առյուծի պոչի հետ մկան խաղը կարող է շատ վատ վերջանալ ոչ միայն մկան, այլև առնետների համար, ինչպես նախազգուշացրել է Ռուաստանը, ուստի ՔՊ-ական գլխավոր առնետը որոշել է մի պահ պաուզա տալ ու ռուսատյացություն «գանյատ» չանել:

Ինչ վերաբերում է Ասլանյան Հակոբին, ապա սրա ուղեղն ակնհայտորեն չորացել է. սա այդքան չի խորանում՝ ինչն ինչպես է պետք անել, այլ նախընտրել է թողնել «հայրենասերի» տպավարություն՝ համոզված լինելով, որ իր «կավբոյությունը» չգնահատված չի մնա. չէ՞ որ հասարակությանը համոզել են, որ հայրենասեր լինելը ենթադրում է նախևառաջ ռուսատյացություն, ու որքան շատ բղավես, որ ատում ես ռուսներին, այնքան ավելի լավ տղու տպավորություն կթողնես:

Մինչդեռ հայրեասեր լինելու համար պետք է ոչ թե ռուսատյաց լինել, այլ չլինել թրքասեր՝ կարևոր հանգամանք, որն ամեն կերպ փորձում են սրանք վերախմբագրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել