Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն արգելափակել է մի ամբողջ քաղաք այն բանից հետո, երբ այնտեղ 653 փամփուշտ է անհետացել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ պատասխանատու մարմինների ներկայացուցիչները մոտ 200 000 բնակչություն ունեցող Հիեսան քաղաքում տնետուն խուզարկություն են անցկացրել զինամթերքը գտնելու համար, «Ազատ Ասիա» ռադիոկայանին հայտնել է երկու աղբյուր:

«Քաղաքը… կմնա արգելափակման մեջ, քանի դեռ չեն հայտնաբերվել բոլոր 653 փամփուշտները», - անանուն բնակիչն ասել է «Ազատ Ասիա» ռադիոկայանի կորեական ծառայությանը:

Զինամթերքի կորելու փաստը հաստատվել է մարտի 7-ին, երբ Կորեայի ժողովրդական բանակի 7-րդ կորպուսի զինվորները հետ էին քաշվում Չինաստանի հետ սահմանին քաղաքի հարակից տարածքից:

«Զորքի դուրսբերման գործընթացում փամփուշտների կորստի պատճառով լայնածավալ հետաքննություն է ընթանում», - ասել է քաջատեղյակ աղբյուրը:

Նրա փոխանցմամբ՝  զինվորները սկզբում չեն հայտնել անհետացման մասին և փորձել են իրենք գտնել փամփուշտները։

«Բայց երբ չեն կարողացել գտնել դրանք, տեղեկացրել են բնակիչներին և սկսել  խստագույն որոնում»,- շարունակել է աղբյուրը:

Ոստիկանությունն ու զինվորականները հետաքննություն են սկսել, շրջափակել են ամբողջ քաղաքը և սկսել տունառտուն խուզարկել, ասել է աղբյուրը:

Hyesan has a population of around 200,000 people and lies on the border with China
Pictured: Hyesan (file photo). The assault rifle ammunition was discovered missing on March 7, when soldiers with the Korean Peoples Army 7th Corps were pulling back from the area surrounding the cityPictured: Kim Jong Un (file photo). North Korean authorities have searched house-to-house in the city of Hyesan for the ammunition, sources told Radio Free AsiaHyesan, Ryanggang province, North Korea (file photo). Residents had been looking forward to the armys withdrawal from the area, but during the investigation they will have even less freedom of movement, a Ryanggang province official, who requested anonymity to speak freely, told RFA

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել