Մարտի 27-ին՝ ժամը 10։00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի վրա այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։14-ին, մարվել՝ 10։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Տ. Մ․) ցուցիչների վահանակը և շարժիչի հատվածի մալուխները։

Փրկարարները ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել