ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի պետական պաշտոնական հռետորաբանությունը վերջին 24 ժամերի ընթացքում հստակ ցույց է տալիս, որ ստեղծված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա հարձակման անհրաժեշտ «հիմնավորումները»։
Պետական պաշտոնական թեզն առ այն, որ «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և Ադրբեջանը պարտավոր է կանխել այդ հարձակումը, հակառակն անթույլատրելի է» լայնորեն տարածվում է երեք լսարանների համար՝ տեղական (սեփական ժողովրդի), միջազգային (եթե կռիվ սկսվի, «հայերն են մեղավոր») և հայկական (վախի քարոզ և հետևողական «ապաարցախացում»)։
Եթե այս հռետորաբանությանը գումարենք Ադրբեջանի Զինված ուժերի սահմանային կուտակումները, ինչպես նաև ակնհայտ անհանգստությունները, որոնք ցուցադրում է Իրանը, կարող ենք ասել, որ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման հավանականությունը բարձր է։
Չեմ բացառում, որ սա Ադրբեջանը այս ամենն օգտագործում է՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը վերջնական կապիտուլիացիայի դրդելու համար։ Սակայն միաժամանակ եթե հնարավոր լինի նոր տարածքներ գրավել, որոնք կմնան Ադրբեջանին (ինչպես որ 2021-2023 թթ. ընթացքում ՀՀ երեք մարզերից արդեն գրավված տարածքները), պաշտոնական Բաքուն միանշանակ փորձելու է օգտվել։ Իսկ հաշվի առնելով, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի պատրաստվում ուժով դիմադրել, այլ ընդհակառակը՝ շարունակում է քանդել բանակը (օրինակ շինծու գործով ձերբակալելով մեր լավագույն գեներալներից մեկին՝ Գրիգորի Խաչատուրովին), ապա Ադրբեջանը ցանկացած սցենարում հաղթող է դուրս գալիս։ Ուստի ինչպես որ բազմիցս պնդել եմ, նորից պիտի ասեմ. այս իրավիճակը փոփոխելու միակ, կրկնում եմ՝ միակ ձևը, դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից ազատումն է։ Այլ իրական արդյունավետ քայլ չկա։
Միայն այդ դեպքում կձևավորվի մեր ռեսուրսներին ու հնարավորություններին արժանի կառավարում և իրական հնարավորություն կլինի դիմադրել։
Այս գործում ամենամեծ պատասխանատվությունը ազգային քաղաքական ու հասարակական ուժերինն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել