Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

Մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել