Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 5 մարզիկների մասնակցության մասին:
Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր. «Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել