Ձեռքդ չէր բռնել ոչ մի սառը զենք,
ո՛չ հրազեն
ո՛չ մահակ,
չի լավանում սրտիս վերքը
արդեն երկա՜ր ժամանակ:
* * *
Խոսք կա չա՛ր է ու դաժան,
գորշ ամպերի նման մութ,
խոսք կա՛ պայծառ ժպիտ է վա՛ռ,
հույս, հավատ է ներշնչում:
Խոսք կա` մրմունջ է, աղո՜թք,
շրթունքներին մայրական,
խոսք կա` անեծք է ցավոտ,
պի՛ղծ շուրթերից սրիկա:
Խոսք կա` տալիս է թևեր
սիրահարին անճարակ,
խոսք կա` դավում է դավեր,
խոսք կա` սպանում է արագ:
Խոսք էլ կա՛, որ հնչում է բիրտ,
դատարկ միտք է` քամու շունչ,
խոսք կա՛ ասված միամիտ,
Որ տանում ես անտրտունջ:
* * *
Խոսքե՜ր… խոսքե՜ր…
ասված բառեր շարունա՜կ…
… չի՛ լավանում սրտիս վերքը
արդեն երկա՜ր ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/524298127643161
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել