Քիչ առաջ Եվրատեսիլի պաշտոնական էջում տեղադրված «Future Lover» երգը հատել է 1 մլն դիտումը: 

Երգչուհին շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

«Շնորհակալություն մեկ միլիոն դիտումների համար: Վերջին երկու օրերը եղել են անհավանական, հուզիչ, զգացմունքային: Ես այնքան հուզված եմ՝ կարդալով ձեր մեկնաբանությունները: Մենք միասին կանցնենք այս գեղեցիկ ճանապարհորդության միջով, և ես կկիսվեմ իմ սեփական պատմությամբ»,- գրել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել