Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հեռանալ ռուսական «Կրասնոդարից» և տեղափոխվել Իտալիայի առաջնություն:  «Инсайды от Карпа» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:

Աղբյուրի փոխանցմամբ, «Միլանը» շուրջ 8 մլն եվրո է նախատեսում վճարել Սպերցյանի տրանսֆերի համար, մինչդեռ ռուսական ակումբն իր սանի տրանսֆերի դիմաց ցանկանում է 12 մլն եվրո ստանալ:

2022/23 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում 25 հանդիպման է մասնակցել, որոնցում 11 գոլի հեղինակ է դարձել:

Նշենք՝ «Կրասնոդարն» այս պահին ՌՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել