Մարտի 12-ի լույս 13-ի գիշերը Լոս Անջելեսում կայացավ «Օսկար 2023»-ի ամենամյա արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցավ երգչուհի Ռիհաննան, որը «Super Bowl 2023»-ում հայտնեց երկրորդ հղիության մասին: 

Երգչուհին կատարել է իր «Lift me up» ստեղծագործությունը, որը «Black Panther: Wakanda Forever» ֆիլմի սաունդրեքն է: 

Նշենք, որ երգչուհին առաջին անգամ էր առաջադրվել կինոմրցանակի և հենց այս ֆիլմի սաունդրեքի համար: 

Երգչուհին կատարումը նվիրել է դերասան Չեդվիկ Բոսմանին, որը մարմնավորել է ֆիլմի առաջին մասում սև պանտերային: Հիշեցնենք, որ նա պայքարել է քաղցկեղի դեմ և մահացել 2020 թվականին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել