«Հ1-ի» Պետոյի եթերում արձագանքելով երրորդ նախագահի այն նկատառմանը, որ գլխավոր բանակցողը խուսափում ու փախչում է «ինքնորոշում» եզրից՝ Նիկոլի ճիվաղ Չախոյան Տարոնը, փորձելով արդարացնել Նիկոլին, հայտարարել է, որ միջազգային հանրությունը չի ընկալում Հայաստանի՝ Արցախի ինքնորոշում ենթադրող պահանջը, քանի որ պարզ չէ՝ ինչու պետք է ինքնորոշվեն, որն է դրա պատճառը: Ըստ Տարոնի՝ չնայած ԼՂ խնդիրը երբեք տարածքային վեճ չի եղել, սակայն երբ բարձրացվում է ինքնորոշման հարց, աշխարհն այն ընկալում է որպես Արդբեջանից տարածք պոկելու փորձ: Միաժամանակ փորձելով ժխտել ընդդիմության արդարացի մեղադրանքները, որ Նիկոլը ձեռքերը լվացել է Արցախից՝ Տարոնն ասել է.«Եթե ուշադրություն դարձնեք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հարցն աշխարհի մասշտաբով դարձել է համար մեկ քննակվող հարցերից մեկը…: Դա Հայաստանի Հանրապետության գործադրած դիվանագիտական ջանքեի արդյունքն է»: Ջանալով սեփական լոլոները դարձնել համոզիչ՝ Տարոնն ի ցույց է դրել իր տգիտությունը՝ պնդելով. «Սոցցանցերում ուկրաինացիները նույնիսկ դժգոհում էին, թե Արցախի հարցը դառել է ավելի առաջնային աշխարհի համար, քան Լեռնային Ղարաբաղի հարցը»:

«Արցախ» «Լեռնային Ղարաբաղ» հատուկ անունները միմյանց խառնած, «Ուկրաինա»-ի հետ շփոթող ու այդպիսով ուկրաինացի օգտատերերի ուղերձն աղավաղող Չախոյան Տարոնը, փաստորեն, բացարձակ անմեղսունակ է. սրանք մինչև հիմա չեն կարողանում աշխարհին բացատրել, կոնկրետ օրինակներով փաստել ու ապացուցել, որ Ալիևը ոչ մի կերպ չի կարող դառնալ արցախցիների անվանգության երաշխավորը, որի ապացույցը Ադրբեջանում տասնամյակներ շարունակվող ահասարսուռ հայատյաց քարոզչությունն ու Իլհամի, այլ բարձրաստիճան ադբեջանցի պաշտոնյաների ու պատգամավորների կողմից պարբերաբար հնչեցվող տեռորսիտական հայտարարություններն են, Արցախի նկատմամբ 2020-ից հետո էլ շարունակվող տեռորը և այլն: Եթե այսքանից հետո էլ Նիկոլը չի կարողանում աշխարհին ապացուցել Արցախի ինքնորոշման անայլընտրանքայնությունն ու էությունը, ապա ակնհայտ է դառնում ՔՊ-ական իշխանության բացարձակ մերկությունն ու ապիկարությունը: Փոխարենը բացառապես ինքնորոշման մասին խոսելու՝ այսօր Նիկոլը ԱԺ-ում հայտարարում է, որ աշխարհը չի ընդունում ինքնորոշման տարբերակը՝պահանջելով նշաձողի իջեցում, և սա՝ այն դեպքում, երբ օրերս Գերմանիայի կանցլեր Շոլցը պարզ տեքստով հաստատում էր ինքնորոշման իրավունքի անխախտելիությունը՝ բախվելով Նիկոլի բացարձակ անտարբերությանը: Ասել կուզի՝ Արցախի ինքնորոշման թեման փակում է հենց ՔՊ-ական Հայաստանը՝ թուրք-ադբեջանական տանդեմին հաճոյանալու երազանքով:

Ինչ վերավերում է Չախոյան Տարոնի այն տխմարագույն պնդմանը, թե իբր շնորհիվ շեֆի Արցախի թեման նույնիսկ ավելի է կարևորվում, քան ուկրաինականը, ապա այստեղ ավելորդ ենք համարում որևիցե մեկնաբանություն տալը, քանի որ առնվազը տարոնչախոյան պետք է լինել իրականոթյունը գլխիվայր տեսնելու ու դրանով ինքնաբավարարվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել