Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում ցույցերի մասնակիցները, որոնք ավելի վաղ բերման էին ենթարկվել, ազատ են արձակվել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 7-8-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 133 մարդ։
«Վարչական իրավախախտումների համար մարտի 7-ի և 8-ի հանրահավաքների ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել