ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասված է․

«Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ  շնորհավորում եմ  գեղեցիկ ու հմայիչ, ուժեղ և խելացի բոլոր կանանց՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Կյանքը սկսում և շարունակվում է ձեզնով: Առողջ եղեք, պահպանեք ձեզ , ձեր սիրելիներին և ապրեք երկար:

Խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ ու ձեր ընտանիքներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել