20-ամյա ամերիկացի դերասանուհի Ջեննա Օրտեգան, ով հայտնի է դարձել «Ուենսդեյ» սերիալում գլխավոր դերի շնորհիվ, դարձել է Elle USA-ի շապիկի հերոսուհին։ Այս մասին ասվում է հրատարակության կայքում։

Շապիկի համար դերասանուհին կեցվածք է ընդունել Loewe-ի վերնազգեստով, որն ունի անթուրիումի ծաղկի տեսք։ Նման տոպով Էմիլի Ռատակովսկին ավելի վաղ ներկայացել էր Փարիզի Նորաձևության շաբաթին։ 

Դերասանուհուն լուսանկարել է լուսանկարիչ Ֆելիքս Կուպերը։

Elle-ին տված հարցազրույցում Օրտեգան ասել է, որ իր մայրը չէր ցանկանում, որ ինքը դերասանուհի դառնա։

jenna ortega

jenna ortega

jenna ortega

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել