Հայաստանի լիարժեք կապիտուլյացիայի ջատագովը
Հարցին՝ ինչո՞ւ է Հայաստանը գնում Ադրբեջանի թելադրած օրակարգով՝ այդ երկրի նման նույնպես շտապելով կնքել «խաղաղության պայմանագիր», Խաչատրյան Վիգենը պատասխանել է, որ որքան Հայաստանի միջազգային գործըներները համոզվեն, որ Երևանն իրականում շահագրգռված է քաղաքակիրթ ձևով վեճերը լուծելու հարցում և ապակյունացման ու ռազմական բախումների կողմնակից չէ, այնքան մենք ավելի շատ կունենանք գործընկերներ և մեզ հետ համագործակցելու ցանկություն ունեցող սուբյեկտներ:
Հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ունի Խաչատրյան Վիգենը «միջազգային գրոծընկերների» անվան տակ՞: Աշխարհում «խաղաղության պայմանագիր» կոչված խեղկատակության շուտափույթ կնքմամբ ամենաշահագրգռվածը Թուրքիան է: Այս երկիրը թերևս ավելի շատ է շահագրգռված Հայաստանի կապիտուլյացիայի մասին փաստաթղթի ստորագրմամբ, քան նույնիսկ Բաքուն միանգամայն հասկանալի պատճառներով. Թուրքիային է անհրաժեշտ հանձված Հայաստան, դիմադրողականություն չունեցող մի ինչ-որ հայկական կիսապետություն, որն այլևս չի դիմադրելու Կովկասի վրա Անկարայի գերիշխանության տարածմանը՝ կամա-ակամա վերածվելով թյուրքական աշխարհի կցորդի՝ կարճ ժամանակ հետո ցեղասպանվելու հստակ հեռանկարով: Իհարկե, Թուրքիան իր այս ձգման մեջ միայնակ չէ և վայելում է նաև Արևմուտքի աջակցությունը,քանի որ հենց Թուքիայի՝ դեպի Արևելք առաջխաղացման մեջ է ՆԱՏՕ-ն տեսնում իր շանսը:
Ակնհայտ է, որ խաղաղության պայամանգիրը դառնալու է Հայաստանի «կարապի երգը», ուստի հասկանալի է, թե Վիգենն կնքվելիք փաստաթղթով ում է շտապում գոհացնել. Թուրքիան է նրա սերը, որի շահերի առաջխաղացմամբ զբաղվելու համար էլ ծերուկի առջև բացել են ԱԺ-ի դռները՝ Նիկոլի տակ մտցնլով:



