Armsport.am-ը գրում է.

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» քիչ հավանական է դարձել գերմանացիների կողմից կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգի հետ նոր պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին հայտնում է Abendzeitung-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Քեյնի տեղափոխությունը քիչ հավանական է դարձել։ Սա հատկապես վերաբերում է հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանին։ «Բավարիան» որոշել է կենտրոնանալ Շուպո-Մոտինգի և Մատիս Թելի կողմից ձևավորված հարձակողական զույգի վրա:

Այս մրցաշրջանում 33-ամյա Շուպո-Մոտինգը «Բավարիայի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 17-ամյա Թելը 19 խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ։ 29-ամյա Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 20 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել