Մաքսային միություն – ԵՄ վերջին իրադարձությունների մասին բան չեմ գրել դեռ, չնայած այսօր ամենաառաջնահերթ խնդիրներից ա։

Ասեմ, որ էն, որ ռուսները ամեն ինչ անելու էին Հայաստանին պահելու ու շնչելու այլընտրանքային օդի աղբյուր ստանալու ալիքները փակելու համար, կասկածից վեր էր։ Ճնշման լծակները շատ են՝ սկսած Թուրքիայի անխուսափելի հարձակումից Հայաստանի վրա ռուսական ռազմաբազայի կասեցման արդյունքում, վերջացրած տնտեսական բազմաթիվ լծակներով։

Բայց բացահայտվեց նաև ԵՄ դեմքը, ով Հայաստանի կարիքը չուներ ի սկզբանե։ Այլապես Ասոցացման պայմանագիրը կստորագրվեր արագացված կարգով ու առանց առանձնապես շուխուրի, այլ ոչ 3,5 տարի տարվող բանակցությունների արդյունքում ու Հայաստանի կողմից բոլոր հնարարվոր քայլերի նախաձեռնման արդյունքում կհետաձգեր մինչև տարվա վերջ՝ նոյեմբեր, հստակ գիտակցելով, որ էդ մի տարվա ընթացքում Հայաստանին էնքան կճնշեն, որ հնարավոր չի լինի ստորագրումը։

Հիմա հասկանում եմ, որ ցույցեր անելը հիմա համարվում ա ամենաարդյունավետ քաղաքական երկխոսության ձև, բայց նախագահականի դիմաց ցույցի փոխարեն ավելի ճիշտ կլինի քարկոծել մեկ ռուսական դեսպանատունը, մեկ ԵՄ գլխամասը Երևանում։ Իսկ եթե մինչև արագ ցույցի վազելը գոնե ցանկություն ունենանք մի երկու վայրկյան ավել մտածել այն մասին՝ ինչ է պետք անել, ապա պետք է նույն նախագահականին ու արտաքին գերատեսչությանը մեր հաջողություն ցանկանալ ԵՄ հետ բանակություններում, ներկայացնել մի այնպիսի ձևաչափ համատեղելու երկու կառույցներում անդամակցությունը, որ ընդունելի կլինի նրանց համար։ Երեկ Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ չբացառեցին նման մոտեցումը, ու հույս ա ներշնչում Վիգեն Սարգսյանի հայտարարությունը այն մասին, որ ԱՊ ստորագրումը մնում է օրակարգում։

Ու նույնիսկ այսքանից հետո պետք է հույս ունենալ, որ այս անգամ ռուսների համար ընդունելի կլինի համատեղելը։

P.S. Ես համոզված չեմ, որ ԱՊ ավելի ձեռնտու է Հայաստանի համար տնտեսապես, միգուցե հենց Մաքսային միությանը անդամակցությունը կտա ավելի մեծ տնտեսական արդյունք, բայց քաղաքական առումով Ռուսաստանի գերակայության այլընտրանք ձեռք բերելը անհրաժեշտ է։ Ու շատ լավ է, որ գործող իշխանությունը դա գիտակցում է, ու տեսնում եմ, որ 2008-ից եկած-չեկած ամեն ինչ անում են դրա ուղղությամբ։ Մնում է` մեր ռազմավարական գործընկերները դա հասկանան ու մեզ չդիտարկեն որպես հերթական Սախալին կամ Սերբիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել