Ս.թ. մարտի 7-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2 ) տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: Գիրքը ներառում է նաև հավելվածներ, որոնք կարող են օգտակար լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:
Գրքում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս 2008-2022թթ. ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի զարգացումերը, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի և նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմախնդրի կարգավորման գործընթացում:
«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին կներկայացվեն նախաձեռնության նպատակն ու ժողովածուի բովանդակությունը:
Միջոցառման բանախոսները կանդրադառնան նշված ժամանակահատվածում Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրականացված քաղաքականությանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/3rdPresidentofRA/posts/pfbid0jgaLybCkVUSBe59Jawxj3n83MDy9wn3KE3zVz4R5f5ufW5R7udsAqmtDygszFw14l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել