Հարգելի քաղաքացիներ,
06.03.2023թ-ից սկսվում են Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված՝ Գարեգին Նժդեհի ուղետարի («Վստրեչի» կամրջի) դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքները:
Ըստ այդմ, մարտի 6-ից մինչև մայիսի 6-ը, ժամը 22:00-ից 06:00-ն ուղետարը փակ է լինելու:
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Քրիստափորի փողոցով:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/YerevanCityHall/posts/784740593007962
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել