«Քարֆուր» ցանցի սեփականատեր Ջորջ Պլադսատը, ով համաշխարհային իմաստով բիզնես ոլորտի լուրջ հեղինակություն է ու մտերիմ այնպիսի անձանց հետ, ինչպիսիք են` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, Գուուգլի գլխավոր սեփականատեր Էրիկ Շմիդտը, BMW-ի սեփականատեր Նորբերտ Ռեյթոֆերը և բաժենմասեր ունի համաշխարհային գիգանտ կորպորացիաներում` «Մերսեդես-Բենզ», «Warner Brothers», «NBC Sport», «NBC Animal planet», «CNN Futbol» ընկերություններում, սպառնացել է Սամվել Ալեքսանյանին, որ եթե վերջինս մի անգամ էլ փորձի խանգարել «Քարֆուրի» մուտքը Հայաստան, ապա ինքը ստիպված կլինի անցնելու պատժամիջոցների կիրառմանն ընդդեմ «Երևան Սիթիի», որի արդյունքում  «Երեվան Սիթի»-ի արտասահմանյան գործընկերները կդադարեն համագործակցել իր հետ և նաև այլևս չի կարող ապրանք ներմուծել դեպի Հայաստան, կզրկի նրան շաքար ներմուծելու իրավունքից։ «Քարֆուրի» սեփականատերը սպառնացել է նաև, որ կսառեցնի իր հաշիվները: Հետաքրքիր է` այս անգամ ի՞նչ կանի Լֆիկը: Գուցե Փակ շուկայի աղավաղման դեմ կազմակերպված պայքարի հակացույցի ընթացքում դրսևորված հակացույցի ժամանակ աչքի ընկած «կոկորդ քերող» ու «Լֆիկին աստվածացնող» կանանց կտանի Պլադսատի դեմ պայքարելու... Ո՞վ իմանա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել