Մի՞թե մենք պետք է կրկնենք անցյալի սխալներն ու մտնենք այն ցեխը, որ 1045թ.-ին մտանք ու վերջ տվեցինք Անիի Բագրատունյաց իշխանությանը` 10 դար զրկվելով պետականությունից...
1021թ.-ին Հովհաննես-Սմբատը սեփական կաշին փրկելու և իր իշխանությունը պահելու համար դավաճանեց հայ ժողովրդին` գրելով կտակ, որ իր մահից հետո Անիի թագավորությունը անցնելու է Բյուզանդական կայսրությանը:
Հովհաննես-Սմբատի մահանալուց հետո (1041) Անիում Հայոց թագավոր է օծվում երիտասարդ Գագիկ Բ-ն: 18-ամյա արքան փորձում է կենտրոնացնել իշխանությունն իր ձեռքում ու ամրապնդել խարխլված պետականության հիմքերը, սակայն Պետրոս Ա Գետադարձի կաթողիկոսը, հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին, իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ 1045-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ ուղղարկում են Կ. Պոլիս, որպեսզի ներկայանալա Կոստանդին Մոնոմախ կայսրին: Գագիկ Բ երկար դիմադրում է կայսրին, բայց երբ Վեստ Սարգիսը և Պետրոս Ա Գետնադարձ կաթողիկոսները կայսրին են ուղարկում Անիի բանալիները ու հայտնում, որ իբր հայերը որոշել են Անին տալ Բյուզանդիային, Գագիկ Բ-ն հրաժարվում է գահից։
Հանցակցելով հայկական պետականության կործանմանը՝ կաթողիկոսը հույս ուներ Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը։ Սակայն կայսրությունը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը:
Հ.Գ. Սա մեր վերջին պետականությունն է, մեր վերջին մասունքը, որ սեփական նորածնի նման կյանքներս պետք է ներդնենք այս հողի հարատևմանը:
Բայց, երբ ... վիժվածքները հոշոտելու են Հայաստանի վերջին պատառն, ու այլևս երկնքում և երկրում որևէ մեկը նեցուկ ու ապավեն չի լինելու մեզ և գլորվելով դեպի անդունդ` իսպառ վերանալու ենք պատմության թատերաբեմից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gurgen.asatryan/posts/525585457534519?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել