Արցախի Վերածննդի 35 տարին է:
Պատմության այս խաչմերուկում կրկին պարտավոր ենք ընտրել դեպի Հայաստան-աշխարհի արժանապատիվ ապագա տանող ճանապարհը:
Վիքիպեդիան գրում է. «Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։
Հենց այդ օրը Երևանում սկսվեցին ցույցեր ի աջակցություն արցախահայության»:
Մեր ժողովրդի միասնությունն ու դիմագիծը, երկար ու ձիգ, ծանր պայքարը, այդ պայքարի արդյունքում ձեռք բերված խաղաղ և ծաղկուն կյանքը կտրուկ փոխվեց 35 տարի անց:
Պատմության այս խաչմերուկում մենք պետք է պատրաստ լինենք անցնելու մեր ուղին կրկին՝ հանուն Արցախի, Հայաստանի, հանուն մեր արժանապատվության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/pfbid02whDiKZwmB4micYriMzP8DVBCb3AFxPhJUcLhpvmyoSDhuLR2nd6JbWyj8xPxVC8tl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել