ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
«Սպիտակի ոլորանները (բուք է) դժվարանցանելի են բեռնատարների համար:
Մարալիկ-Լանջիկ և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ամասիայի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



