Հայաստանը, որի՝ արցախյան պատերազմի հետևանքով աղետյալ վիճակում հայտնված քաղաքացիներից շատ-շատերն այսօր անգամ գլխին ծածկ չունեն՝ պետության կողմից բիրտ ուժով արտաքսվելով նույնիսկ լքված շենքերից ու կառույցներից, շարունակում է հարյուրավոր միլիոնների հասնող օգնություն ցուցաբերել Թուրքիային՝ Նիկոլի անբնական թրքասիրության ձեռքը կրակն ընկած: Բյուջեի սուղ միջոցները հատկացվում են ոչ թե մեր աղետյալներին ու անտուն ընտանիքներին, այլ՝ մի պետության, որի պետական ռազմավարության մեջ է մտնում Հայաստանի լիկվիդացիան:
Հիմա Ռուբոն, թուրքերի հանդեպ կրքոտ սիրով տոչորված, հույս է հայտնում, որ այսուհետ երկու ժողովուրդները միասին կլինեն և ուրախ պահերին: Խաղաղության մեծ հույսը սրտում՝ Ռուբինյան Ռուբոյին հարց ենք ուղղում՝ ի՞նչն է խանգարում հերթական անգամ Արաբատի վզին դրած Անկարային զանգահարել Իլհամին ու ճանապարհից ցրել կեղծ բնապահպաններին. Արցախում ի՞նչ պակաս աղետ է: Թուրքերի հետ սելֆի անելու հնարավորություն ձեռք բերելու համա՞ր է Նիկոլը մի աշխարհ օգնություն ուղակում թուրքերին: Թող իմանա, որ եթե անգամ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն էլ տա Էրդողանին, վերջինս իր աշխարհաքաղաքական ծրագրերից չի հարաժարվելու՝ շարունակելով ոչ թե Հայաստանին, այլ Երևանի թիվ մեկ թշնամի Բաքվին իր եղբայրը համարել, իսկ Նիկոլին՝ ընդամենը սեքս ստրուկ, որին ստորացնելով՝ թուրքերը կշարունակեն անընդհատ ինքնահաստատվել:
Խաղաղություն կլինի ոչ թե հումանիտար «գռուզների» շնոհիվ, այլ՝ ռազմաստրատեգիական բալանսի՝ մի բան, որին Հայաստանը երբեք չի հասնի, եթե Նիկոլը շարունակի մնալ երկրի ղեկին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1354
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



