Թե ինչ ողբերգական հետևանքների կարող է հանգեցնել նման թափթված վիճակը խոշոր առևտրի կենտոնում, հայ հանրությանը հայտնի դարձավ «Սուրմալուի» օրինակով: Հենց «Սուրմալուից» հետո էր, որ Նիկոլը, մեղմելու համար Կառավարության ու պատկան մարմինների հասցեին հնչող քննադատությունները, հայտարարեց, որ սրանից հետո պետությունն առավել աջալրջորեն է հետամուտ լինելու խնդրի լուծմանը՝ խոստանալով փակել բոլոր այն առևտրի կենտրոնները, որոնք չեն բավարարի անվտանգային չափանիշներին:
Հիմա, փաստորեն, պարզվում է, որ Նիկոլի սրտի օլիգարխ Գռզոյին պատկանող «Երևան» տոնավաճառը պոտենցիալ «Սուրմալու» է, որի տերը թքած ունի անվտանգաին կանոնների վրա: Հարց՝ ի՞նչն է նման բարձիթողի վիճակի պատճառը, Գռզոն ցանկացած դեպքում պրոբլեմ չունի՞ վստահ լինելով, որ օրենքից վեր է գտնվում, թե՞ խնդիրն ուղղակի տեխնիկական է, և դրա արձանագրելուց հետո արժե հուսալ, որ այն կշտկվի:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ենթադրենք տեսչական մարմինն էր ու ստուգումներ չէր անում, խնդիրը մնալո՞ւ էր չլուծված: Ախր ինչպե՞ս կարելի է հանուն սեփական գրպանի մարդկանց կյանքը դնել վտանգի տակ՝ համոզված լինելով, որ դժբախտությունը կշրջանցի ու ասենք Գռզոյի դուռը չի թակի:
Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչ զարգացումներ կհետևեն «Երևան» տոնավաճառի շուրջ՝ ստանալու այն հարցի պատասխանը, թե արդյոք պետությունը նույնքան խիստ կլինի՞ Գռզոյի դեպքում, որքան ասենք մյուսների, թե՞ ոչ, բայց որ վիճակն իսկապես մտահոգիչ է ոչ միայն Գռզոյի բիզնես շահի տեսանկյունից, փաստ է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



