Շատերը կհիշեն, թե ինչպես էին ոչ հեռու անցյալում ՔՊ-ականներն իրենց ելույթներում փորձում հիմնավորել Ներքին գործերի նախարարության ստեղծման անհրաժեշտությունը: Օրինակ՝ Անդոնը հայտարարում էր, որ դա կօգնի ոչ միայն առավել օպերատիվ կերպով լուծել մարտահրավերները, այլև նոր մակարդակի կբարձրացնի քաղաքացի-ոստիկան հարաբերությունները: Եվ ահա պարզվում է՝ մինչ շատերը փորձում են հասկանալ՝ ինչ է տվել կամ դեռ տալու ՆԳՆ ստեղծումը, ինչ դրական ազդեցություն է այն թողել պատկան մարմինների աշխատանքի որակի և այլնի վրա, հայտնի է դարձել, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում աննախադեպ բան է տեղի ունեցել. շարունակական բռնություն է կիրառվել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող երկու փաստաբանի նկատմամբ: Ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ ամենավերջին հայոհանքներով:Փաստաբաններից մեկին բռնությամբ դուրս են բերել ոստիկանության բաժնից և այլն:
Անկախ նրանից, թե ինչ պարզ կդառնա քննության արդյունքում, ով մեղավոր կհայտարարվի, ով՝ անմեղ, ինքնին փաստը, որ «ժողովրդավարական» Հայաստանում նման աննախադեպ բան է տեղի ունեցել, խոսում է լրջագույն խորքային խնդիրների մասին, որոնք շատերի համար անտեսանելի կերպով այս տարիներին արմատացել են մեր կյանքում. մարդիկ անհանդուրժող են դարձել, մի տեսակ գազանացել են՝ չընդունելով հեղինակություններ:
Նիկոլն արել է ամեն բան՝ դիցուք Ոստիկանությանը մարդկային կերպարանքից զրկելու ու այն բացառապես ռեպրեսիվ գործիքի վերածելու: Նիկոլի ուղիղ հրահանգավորմամբ բռնությունն ու ճնշումները՝ քաղաքական ակտիվիստների, ընդդիմության հանդեպ, չեն կարող չայլասերել համակարգը, դրան չզրկել մարդկային դիմագծից: Մի երկրում, որի ղեկավարի միակ հենարանն ուժայիններն են ու բիրտ ուժը, իսկ նրա ելույթներում շատ հաճախ հնչում են բռնություն գործադրելու, մահակով հարցեր լուծելու անհրաժեշտության մասին նույն ոստիկաններին կամ պարեկներին ուղղված կոչեր, նման դատապարտելի երևույթները չեն կարող եզակի լինել կամ տարօրինակ համարվել:
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես այս ամենին կարձագանքեն այն իրավապաշտպաններն ու գրանտակեր կազմակերպությունները, որոնք նախահեղափոխական շրջանում հետույք էին պատռում՝ մեղադրելով ժամանակի իշխանություններին բռնությունը պետական մակարդակով հովանավորելու համար: Տեսնենք՝ ծպտուն կհանե՞ն, թե՞ գլուխները կթաղեն ավազում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1327
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



