Վիգո Մորտենսենը/Արագորնը սիրում է նկարել: Նա նվիրաբերում է նկարներից շատերը բարեգործական նպատակներով: Նա աջակցում է նաև երեխաների հիվանդանոցին
4 ամյա Ջեյդենը տառապում էր լեյկոմիայով և բժիշկները նրան մի քանի ամսվա կյանք էին տվել: Փոքրիրի միակ երազանքը Բեթմենին տեսնել էր: Քիրստիան Բեյլը (Բեթմենի դերակատարը) կատարեց նրա երազանքը: Բեյլը վճարեց գումար, որպեսզի Ջեյդնի ամբողջ ընտանիքը ժամանի Լոս Անջելես: Բեթմենի հետ մեկ օր Դիսնեյլենդում անցկացնելուց հետո Ջեյդնի հիվանդությունը նահանջեց: Նա կապրի
Ջոն Սենան ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում: Բարեգործական գործունեության շրջանակներում նա ընդառաջել է շուրջ 300 մարդկանց խնդրանքներին: Արիզոնայում նա անգամ հատուկ խորհրդակցությունների սրահ ունի, որի անվանումն է «Ցանկություն պահիր »:
9 ամյա Բեատրիչե Դելապը խնդրել էր Ջոնի Դեպին բեմադրություն անել իր միջնակարգ դպրոցում: Եվ նա հայտվեց… Ջեք ճնճղուկը 10 րոպե երջանկություն պարգևեց երեխաներին
Աֆղանստանում ծառայած Սերժանտ Սքոթ Մուրը Յութուբում տեսանյութ տեղադրեց, որում հրավիրում էր Միլա Քունիսին ռազմածովային զորքերի տարելիցին նվիրված տոնակատարությանը: Միլան սիրով ընդունել է այս հրավերը:
Թոմ Քրուզը մեքենա էր վարում, երբ ճանապարհին նշմարեց վրաերթի ենթարկված մի մարդու: Թոմն անմիջապես կանգ առավ, զանգահարեց շտապօգնություն և իր մեքենայով շտապօգնության մեքենայի հետևից ուղևորվեց հիվանդանոց: Հաջորդ օրը նա այցելեց ճանապարհատրանսպորտային պատահարի զոհին և նույնիսկ 7000 դոլար գումար տվեց նրան:
Այս երկրպագուն մոտեցավ Թոմ Հենքսին մի զվարճալի գաղափարով: Նա «գողացավ» Հենքսի ակնոցները և հարբած ձևացավ: Այդ ժամանակ նրա ընկերը լուսանկարահանեց նրան Հենքսի հետ: Լուսանկարները կայծակնային արագությամբ տարածվեցին: