Սեւան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհը Վարդենյաց լեռնանցքում ճանապարհատրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերային ժամերին տեղացած ձյան եւ ուղեկցվող ուժեղ բքերի պատճառով։
Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից իրականացված մաքրման եւ մշակման աշխատանքների արդյունքում փետրվարի 7-ի ժամը 14-ի դրությամբ արդեն Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունը վերականգնվել է, սակայն պահպանվում է դժվարանցանելի վիճակը՝ կապված շարունակվող բքի հետ։
Ճանապարհաշինարարները շարունակում են մաքրման եւ մշակման աշխատանքները՝ ճանապարհի լիարժեք անցանելիությունն ապահովելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



