Սիրիական Կարմիր Խաչը կոչ է անում վերացնել միակողմանի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Սիրիային հատուկ տեխնիկայի և սարքավորումների մատակարարում է անհրաժեշտ, Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ղեկավար Խալեդ Հբուբատին։

«Մենք կոչ ենք անում վերացնել Սիրիայի նկատմամբ շրջափակումը և տնտեսական պատժամիջոցները՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար… մեզ անհրաժեշտ են ծանր սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ և հրշեջ հաշվարկներ որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու նպատակով:

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի, որքան հնարավոր է շուտ, վերացվեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները», – ասել է Հբուբաթին։

Երկուշաբթի առավոտյան Ժամը 04:17-ին 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում:

Երկրի նախագահ Էրդողանի խոսքով և ՄԱԿ-ի գնահատմամբ՝ այն ամենաուժեղն Է դարձել 1939 թվականից ի վեր: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել Է 3419 մարդ, վիրավորվել՝ 20 534-ը։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1602-ի: Հաղորդվում է 3649 վիրավորի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել