Մեր միակ աշխատատեղը սա է, 70 տարեկան ենք, էլ ով մեզ աշխատանքի կընդունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները։

«Թող ժամանակ տան, լուծեն խախտումները, մենք կսպասենք։ Այստեղ միլիոնատերեր չեն աշխատում, սովորական ռամիկ ժողովուրդ են, որ մի կտոր հացի համար կռիվ տալով ապրում են։ Որ ասում են` թող գնան, ուրիշ տեղ աշխատեն, տեղյակ են ուրիշ տեղի վարձերից։ 80 տարեկան եմ, ինձ ոչ ոք չի կարող ստիպել տանը նստել, չաշխատել, 7 երեխա եմ պահել։ Հայաթափո՞ւմ են երկիրը, թող հայաթափեն, եթե մտածում են՝ մենք անգրագետ ենք, սխալվում են։ Փաշինյանի ո՞ր խոստումը կատարվեց, մի քանի օր առաջ, որ 15 հոգուն մորթեցին, ասացին՝ հրդեհից են մահացել, , հրդեհի՞ց են մահացել, թե դիվերսիա է եղել»,- ասաց աշխատողներից մեկը։

Հիշեցնենք, որ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները հավաքվել էին տոնավաճառի տարածքում և տոնավաճառը փակելու որոշման դեմ բողոքի ակցիա էին իրականացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել