Azatutyun.am-ը գրում է.

Ֆրանսիայում համազգային գործադուլ է կենսաթոշակային տարիքի շեմը երկու տարով բարձրացնելու կառավարության նախաձեռնության դեմ։

Գործադուլի պատճառով կրճատվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, հասարական տրանսպորտի մեծ մասը կանգնել է, ուսումնական հաստատությունները, դպրոցների ուսուցիչների մի մասը ևս միացել են բողոքի ակցիաներին, ինչպես նաև որոշ հեռուստաընկերությունների աշխատակիցները, որի պատճառով ամենօրյա լուրերի թողարկումների փոխարեն երաժշտություն է հեռարձակվել։

Գործադուլի կազմակերպիչ արհմիությունները մտադիր են շարունակել ճնշումները կառավարության վրա, որն առաջարկում է կենսաթոշակի շեմը սահմանել 64 տարեկանից։ Հարցումները վկայում են, որ ֆրանսիացիների մեծ մասը դեմ է առաջարկվող փոփոխությանը, սակայն նախագահ Էմանյուել Մակրոնը չի նահանջում, պնդելով, որ բարեփոխումները «կենսական կարևոր են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել