Դերասան–ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի դուստրը՝ Շուշին, երեկ դարձել է 4 տարեկան։ Փոքրիկի տարեդարձի առթիվ մայրիկը կազմակերպել է թեմատիկ ծննդյան արարողություն՝ Disney-ի արքայադստեր կերպարով:

Աստղիկը հրապարակել է հոլովակ ու շնորհավորել դստերը․ «Միակ Շուշի, շնորհավոր 4-մյակդ: Երջանկություն է քո մաման լինելը: Սեր աղջիկ»:

Նշենք, որ Նարբեի և Աստղիկի ավագ որդին՝ Մոնթեն, արդեն 8 տարեկան է։

Դերասանական զույգը վաղուց այլևս չի նկարահանվում, զբաղվում է բիզնեսով, սակայն Աստղիկը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, և նրանց ընտանիքը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել