Բանակն ինձ համար տարատեսակ անհասկանալի գեներալներն ու գերագույն գլխավորները չեն։ Բանակը տիկին Լիդայի պես ծնողներն են, ովքեր շատ հաճախ իրենց մինուճարներին են բոլորիս համար տալիս երկրին, բանակին։
Էն նույն ժամանակ, երբ շատերն իրենց զավակներին փախցնում էին բանակից, տիկին Լիդան իր ծնողական համաձայնությունն էր տալիս, որ որդին, որպես ապագա սպա, ծառայի Հայոց բանակին։ Ու դա նրանից չէր, որ նա մնացածից քիչ էր սիրում իր մինուճարին. դա նրանից էր, որ նա Հայրենիքի գոյությունը, դրա պաշտպանությունն ավելի վեր էր դասում, քան սեփական զավակի ներկայությունը վայեյելու բերկրանքը։ Տալիս էր իր միակին, որ հազարավորները հանգիստ քնեն ու արթնանան։
Տոնդ շնորհավոր, երբեմնի գնահատված ու հզոր Հայոց բանակ։ Երանի շուտ գա էն օրը, երբ էս ազգը նորից արժանի կլինի քեզ ու քո որդիների զոհողություններին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid03NUfN15ZtQbx9P6dffCMpAQWVczuVngouQ9nF9MNUc1n7XDdxWz1gpky9Qckd5XQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել