Ինչպե՞ս հասկանալ, որ դուք երջանիկ կին եք: Պարզվում է` երջանկության նշաններն այդքան էլ անտեսանելի չեն:
- Դուք երջանիկ կին եք, եթե նորմալ քնում եք: Օրը ստացվում է, տրամադրությունը մնում է բարձր մակարդակի վրա, ցանկանում եք ժպտալ բոլորին: Իսկ նրանց մոտ, ովքեր վատ են քնում գիշերը, իսկ առավոտյան հազիվ են արթնանում, հակառակ իրավիճակն է:
- Ձեզ համար միևնույն է, թե ինչ են ձեր մասին մտածում: Երջանիկ կինը մյուսների կարծիքների համար ժամանակ չունի, նա պարզապես ջանք չի գործադրում, որ իմանա, թե ինչ են իր մասին բամբասում մյուսները, քանի որ զբաղված է իրեն հաճելի գործերով և հոգսերով:
- Ինքնաարտահայտում: Նա իրեն օգտակար է զգում իր գործում, սիրում է իր աշխատանքն ու հաճույքով է գնում աշխատավայր: Կամ էլ նրա ինքնաարտահայտումը կատարվում է երեխաների շնորհիվ: Կինն իրեն լիարժեք երջանիկ է զգում, երբ գտնում է իր կոչումը:
- Դուք գիտեք, որ ձեզ սիրում են: Սիրելու և սիրված լինելու զգացումը կնոջն իսկապես ամենազոր է դարձնում:
- Դուք նախանձ չեք զգում: Երջանիկ կինն ուրախանում է մտերիմների և ընկերների հաջողություններով, այլ ոչ թե նախանձում է նրանց:
- Դուք ոչ ոքին ոչինչ ապացուցելու կարիք չունեք: Կինն իրեն ռեալիզացնում է տանն ու աշխատավայրում, նա երջանիկ է ու հանգիստ, վայելում է կյանքը, այլ ոչ վազում ուրիշների հետևից:
- Դուք գիտեք, որ աշխարհը կատարյալ չէ, բայց դուք այն հենց այդպես էլ սիրում եք: Երջանիկ մարդը լավն է տեսնում անգամ սթրեսային իրավիճակներում և հավատում է, որ կյանքը կլավանա, պետք է միայն հավատալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել