«Պսիխ» մականվամբ հայտնի Թորոսյանն Արսենը հայտարարել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու համար պետությունը պետք է էապես խստացնի իր մոտեցումը՝ վարորդների նկատմամբ: «Ինչո՞ւ պետք է բոլորն ունենան ինդիվիդուալ մեքենա... պետք է խստացվեն անսթափ վիճակում երթևեկելու տուգանքները, հին մեքենաների նկատմամբ այլ տեսակի հարկային կամ մաքսային վարչարարություն անելը։ Ներկայիս արագությունը ֆիքսող տեսախցիկներից բացի լինեն այնպիսինները, որոնք, օրինակ, դրվում են 60 կմ-ի սկզբում, և եթե մեքենան անցնում է ավելի արագ, քան 60 կմ-ից ավելի վարելու դեպքում է, տուգանվում է։ Այսինքն՝ պետք է խստացվեն նաև այս պահին գործող պատժամիջոցները»,-հայտարարել է Արսենը՝հավելելով՝ տուգանքը պետք է լինի այնքան անհամաչափ, որ անձը չցանկանա իրականացնել որևէ խախտում:

Փաստորեն՝ շուտով ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն քաղաքացիներից կարող է խլել նրանց սեփական մեքենաները կամ այնպիսի հարկեր դնել մեքենայատերերի վրա, որ միայն գռզոներն ու նրանց «ախռանիկները» ի վիճակի լինեն դրանք «փակվել», այլև այնքան շատացնել արագաչափերն ու տեսախցիկները՝սահմանելով ռեկորդային տուգանքներ,որ Հայաստանն ակամա վերածվի ավտոմեքենաների արտահանմամբ համաշխարհային կենտրոնի:

Իհարկե, գուցե ոմանց կարող են ինչ-որ իմաստով արդարացված թվալ Թորոսյան Արսենի «ստռաշիլկաները»՝ նկատի ունենալով ճանապարհներին տիրող իրական վիճակը, բայց պետք է նախ ֆիքսել, թե որ քաղաքական թիմի ներկայացուցիչն է հանդես գալիս նման առաջարկներով. 2018-ին, երբ ՔՊ-ական կանանց վարտիքներով Նիկոլն ու Միրզոյան Արոն փակում էին արագաչափերի, ճանապարհային տեսախցիկների օբյեկտիվները՝ լայն մասսաներին հաճոյանալով ու «նախկինների» հանդեպ ատելություն բորբոքելով, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ կգա մի ժամանակ, երբ արսենթորոսյանները հանդես կգան այնպիսի նոու-հաուներով, որոնց կյանքի կոչման պարագայում դժողքի կարող է վերածվել ՀՀ ազգաբնակչության բացարձակ մեծամասնւթյան կյանքը: Նորմալ երկրներում անբարեհույս վիճակագրությունը մեղմելու, երթևեկությունն անվտանգ դարձնելու համար կառավարությունները ոչ թե տուգանքներն ու հարկերն են հասցնում երկինք, այլ բարելավում են նախ ճանապարհային ոստիկանության աշխատանքը՝ պարեկներ բուծելու փոխարեն, անհրաժեշտ կարիքների սպասարկման համար հավելյալ ճանապարհներ են կառուցում, նորմալ կահավորում ու ճանապարհների որակն են վերահսկում՝ բացառելով ասենք «ատկատը», որի շնորհիվ այսօր ասենք Սիմոնյան Ալենի ախպերը միլիոններ է դիզում: Բայց մի՞թե Հայաստանը նորմալ երկիր է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել