Եթե դուք սիրավեպ եք սկսել ամուսնացած տղամարդու հետ, ինչը արդեն իսկ սխալ է, բայց հույս եք փայփայում, որ օրերից մի օր նա կլքի իր ընտանիքը հանուն ձեզ, ապա ուշադիր կարդացեք հետևյալ կետերը: Եթե դրանք ձեզ մոտ առկա են, ապա պետք է մոռանաք, որ տղամարդը կգնա այդ քայլին:
1. Նա ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկում երկու-երեք տարվա ընթացքում և միայն ձեզ զուր հույսեր է տալիս, որ «շուտով ամեն ինչ կկարգավորի»:
2. Դուք գիտեք միայն նրա հեռախոսի համարը, թեև նա երեք բջջային է պահում, իսկ գրում է ձեզ սոց.ցանցում «պահեստային» էջից սուտ անունով:
3. Հաճախ է զանգահարում կնոջը, նրան sms-ներ ուղարկում մեղավոր ժպիտով. «Ախր ինչո՞ւ նրան ժամանակից շուտ նյարդայնացնեմ, նա հիվանդ սիրտ ունի»:
4. Չի ծանոթացնում քեզ ընկերների կանանց հետ (ընկերները հաշիվ չեն):
5. Չի ցանկանում ծանոթանալ ձեր ծնողների հետ:
6. Ձեզ միայնակ է թողնում հանգստյան և տոն օրերին, խնդրում է չզանգել երեկոյան ժամերի:
7. Պայմաններ է դնում ընտանիքից իր գնալու համար. «Երեխա բեր», «Համբերիր, մինչև պաշտպանեմ դիսերտացիաս/տղաս ավարտի դպրոցը/աղջիկս ամուսնանա»:
Այս ամենը նշանակում է, որ տղամարդը չի պատկերացնում իր ապագան ձեզ հետ, և պետք չէ սուտ հույսեր կապել: