www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի գյուղում ապրում էր մի միայնակ ծերունի: Երեկոները նրա տան կողքին խաղում էին գյուղի տղաները: Ինչպես և ընդունված է, այդ խաղերը ուղեկցվում էին բարձրաձայն գոչյուններով: Ծերունուն դա հոգնեցնում էր, և մի օր էլ նա հրավիրեց տղաներին իր տուն: Նա պատմեց նրանց, թե ինչքան են նրան դուր գալիս բարձր մանկական ձայները, և ամեն մեկին մեկ ռուբլի խոստացավ, եթե նրանք խոստանան, որ վաղը նորից կգան խաղալու իր տան մոտ: Երեխաները եկան և ավելի ուրախ ու աղմկոտ սկսեցին խաղալ: Ծերունին վճարեց նրանց և խոստացավ, որ մյուս օրը նույնպես կվճարի:
Սակայն մյուս օրը տղաները արդեն ոչ թե մեկական ռուբլի ստացան, այլ 50-ական կոպեկ: Երրորդ երեկոյան ծերունին նրանց միայն 10-ական կոպեկ վճարեց` բացատրելով, որ իր փողերը վերջանում են:
— Թանկագին բալիկներ, — խնդրեց նա, — արդյոք չե՞ք համաձայնվի վաղը նորից գալ և խաղալ առանց գումարի՝ հենց այնպես:
Հիասթափված տղաները հայտարարեցին, որ այլևս ընդհանրապես չեն գա: Արժե՞ արդյոք անվճար այդքան ուժ վատնել:
Սալվադոր Դալի, «Իսպանիա», 1938