RNW էի լսում, հարցազրույց էր հոլանդացի սպորտային լրագրող Թայս Զոնեֆելդի հետ։ Իմիջայլոց էի լսում, բայց հանկարծ ականջովս ընկավ, որ ասում էր. «Հոլանդիան ձանձրալի երկիր է, ուր նայում ես նույն համահարթույունն է»։ Ու էդպես սրտնեղելով, մի քանի ամիս առաջ Զոնեֆելդը գաղափար է հղացել՝ ոչ ավել ոչ պակաս Հոլանդիայում սար կառուցել։
Չգիտեմ, որքանով էր ճիշտ, բայց իր ասելով բազմաթիվ բանկեր ու հիմնարկներ հետաքրքրված են այս ծրագրով։ Հոլանդական արհեստական սարը ունենալու է 500 մ բարձություն և մոտավոր հաշվարկներով արժենալու է 30-40 միլիարդ եվրո։
Մտքովս միանգամից անցավ. տրանսպորտի խնդիր չլիներ, մի քանի հատ սար արտահանեինք Նիդերլանդներ։ Մեզ էլ հենց ավելի շատ հարթություն է անհրաժեշտ։
Ցանցում տեղեկություններ դեռ չեմ փնտրել, բայց նկատեցի, որ ապագա սարը արդեն կայք
Նյութի աղբյուր՝ http://armaelo.livejournal.com/3698.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



