Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել, որն ուղեկցվել է հիփ-հոփ կատարող ազգությամբ հայ Xcho-յի «Ты и я» երգով։ Xcho-ն ռեփ է կարդում ռուսերեն։ Նա ծագումով հայ է, իսկ իսկական անունը Խաչո Դունամալյան է։

«Դուք կզարմանաք, բայց ֆիլմերում շատ տեսարաններ հենց այսպես են նկարահանվում»,- հրապարակմանը կից գրել է Սմիթը։

Մեկնաբանությունների բաժնում էլ Xcho-ն շնորհակալություն է հայտնել հոլովակի համար՝  գրելով«Շնորհակալ եմ, տղամարդ»:

View this post on Instagram

A post shared by Will Smith (@willsmith)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել