Այն սխալները, որոնք կանայք գործում են և իրենց դարձնում ոչ սեքսուալ, կարելի է բաժանել 8 հիմնական բաժինների:

Ինձ համար միևնույն է

Կնոջ որոշ արարքներ բացահայտ ցույց են տալիս, որ ինքն իրեն սեքսուալ չի համարում, չի ցանկանում սեքսուալ լինել, և Աստված չանի` մեկի մտքով անցնի իրեն սեքսուալ անվանել: Նման արարքներ գործելով` նա ցույց է տալիս, որ իր համար կարևոր չէ սեփական մարմինը: Ահա թե ինչ բնութագիրներ ունեն նման կանայք.

  • փնթիություն
  • կեղտոտ հագուստ
  • վատ հոտ բերանից
  • կոսմետիկայի հետքեր օձիքին
  • չխնամված մազեր
  • վատ հոտ մարմնից
  • չսափրված ոտքեր
  • չսափրված թևատակեր
  • չխնամված արտաքին 

Ցածր ինքնագնահատական

Սխալ վարքը հիասթափեցնում է տղամարդկանց և արագ ու անհույս կերպով կործանում է կնոջ սեքսուալությունը տղամարդու աչքին: Տղամարդկանց մեծամասնությունը բարձր ինքնագնահատականը համարում են սեքսուալության մի մասը, իսկ դրա բացակայության ցանկացած ակնարկ վանում է նրանց: Ահա թե ինչ է մտնում այս բաժնի մեջ.

  • ավելորդ քաշ
  • ուռած աչքեր
  • անվստահություն
  • սովորական բամբակյա ներքնազգեստ
  • ցածր ինքնագնահատական
  • գրավիչ լինելու ցանկության բացակայություն
  • «ինձ չի հետաքրքրում իմ արտաքինը» վիճակ

Չափազանց մեծ ջանքեր

Հետաքրքիր է, բայց սեքսուալ լինելու ջանքերը կարող են հանգեցնել հակառակ արդյունքի: Տղամարդիկ չեն ցանկանում, որ կինը չափազանց ջանասեր երևա, հատկապես երբ խոսքը գնում է սեքսուալության մասին: Ահա թե ինչ է մտնում հետևյալ բաժնի մեջ.

  • անմեղ երևալու փորձ
  • ագրեսիվություն
  • չափից դուրս նիհարություն
  • նյութապաշտություն
  • չափից դուրս գրավչություն
  • չափազանց կիպ հագուստ
  • անհարիր հագուստ
  • մեծ բերան
  • երկար լեզու

Խոչընդոտների ստեղծում

Կանայք կարող են ասել, որ ցանկանում են սեքսուալ լինել, բայց իրենց արարքները կարող են հակառակը ցույց տալ: Տղամարդիկ զգում են, երբ կանայք պատ են շարում իրենց առջև: Ահա նման խոչընդոտների օրինակներ.

  • սիրախաղ չի անում
  • իրեն պահում է տղամարդու նման
  • ցույց է տալիս, որ անտարբեր է տղամարդու հանդեպ
  • չի սիրում տղամարդկանց
  • չափազանց քննադատողական է և վատատես
  • ցույց է տալիս իր վատ տրամադրությունը կամ անտարբերությունը

 

Վատ սովորություններ

Ահա այն սովորությունները, որոնք վանում են տղամարդկանց.

  • ծխել
  • խմել
  • կրծել եղունգները
  • մաստակ ծամել
  • թմրամոլություն

Սխալ ընտրություն

Ձգտելով սեքսուալ երևալ` կանայք չափն անցնում են հագուստի և զարդերի հարցում: Ահա թե ինչն է վանում տղամարդկանց.

  • ճչացող գույնի հագուստ
  • չափից դուրս շատ կոսմետիկա
  • ճչացող կարմիր շրթներկ
  • մազերի լաք
  • երկար ականջօղեր
  • ջինսե տաբատներ լայն կոնքերով կանանց վրա
  • վատ ատամնաշար
  • շատ օծանելիք

Վուլգար և էժանագին պահվածք

Տղամարդիկ նման արարքները և բնութագրերը համարում են ոչ սեքսուալ.

  • բարձր ձայն
  • էժանագին արտաքին տեսք
  • անդուր ինտոնացիաներ ձայնի մեջ
  • կոպտություն վարքում
  • անշնորհքություն
  • սիրախաղ մի քանի տղամարդու հետ

Անձնային թերություններ

Սա այն ոլորտն է, որտեղ կինը չի կարող շատ բան փոխել.

  • խելքի բացակայություն
  • բողոքելու սովորություն
  • հումորի զգացման բացակայություն
  • նպատակների բացակայություն
  • ինքնասիրահարվածություն
  • անազնվություն
  • խանդ
  • զայրույթ
  • դավաճանելու հակում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել