Ամերիկացի հոգեբանը նշել է 12 հարց, որոնք, նրա կարծիքով, զուգընկերները պետք է ուղղեն միմյանց հարսանիքից առաջ, գրում է Daily Mail-ը։ Մասնագետը կարծում է, որ դա կօգնի հասկանալ՝ արդյոք ձեր զույգը պատրաստ է ամուսնության։

Ընտանեկան թերապիայի մեջ մասնագիտացած հոգեբան, բժիշկ Դեյվիդ Հելֆանդը կազմել է 12 հարց կյանքի տարբեր ոլորտներից։ Տղամարդը կարծում է, որ դրանք ընտրված են այնպես, որ զուգընկերները պատկերացում ունենան՝ պատրա՞ստ են հարսանիքին, թե ոչ։

Թեստի մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցերին՝ ի՞նչն է նրանց օգնում հանգստանալ, ինչն է ստիպում նրանց զգալ սիրված, ինչպիսի՞ն է լինելու ընտանիքի ֆինանսական վիճակը, որո՞նք են ձեր ամենամեծ հոգեբանական տրավմաները, կա՞ սահման գաղտնիության և անձնականի միջև, ինչպես պետք է լուծել կոնֆլիկտները, արդյո՞ք ընտանիքի կազմավորումը կազդի զույգի հարաբերությունների վրա, ի՞նչը կարող է քանդել պայմանավորվածությունները, ինչպե՞ս պահպանել հարաբերությունները, ինչպե՞ս կիսել տնային գործերը, ի՞նչն է անհանգստացնում զուգընկերոջը և ո՞րն է ընդհանուր տեսլականը։

Հոգեբան Հոլլի Բեթթին նույնպես նշել է ֆինանսների հետ կապված խնդիրը։ Կնոջ խոսքով՝ իր պրակտիկայում ամուսնալուծության հիմնական պատճառներից մեկը փողն է։ Նա խորհուրդ է տալիս քննարկել վարկերի մարումները, պարտքերի չափը և եկամուտը:

«Կարևոր է, որ ամուսնանաս լայն բացած աչքերով»,- ասում է փորձագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել