Սիմոնյան Ալենը, բանից պարզվում է, որոշել է Գռզոյին առանձնահատուկ նվեր մատուցել՝ պետական փողերի հաշվին ծաղկեցնելով «նոր Հայաստանի» թիվ մեկ օլիգարխի բիզնեսը. ԱԺ աշխատակազմի ղեկավար Նարիբեկյան Վահանը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանսի» հետ՝ Ալենին սպասարկող 90 միլիոնանոց BMW 750 LI XDRIVE LIMOUSINE մեքենան ավելի քան 1․600․000 դրամով հանձնելով Գռզոյի «խնամալակությանը»:

Այն, որ Ալենը հենց Գռզոյին է ընտրել որպես իր «պադավատի» «պահապան», ակնհայտորեն պատահականության սկզբունքով արված ընտրության արդյունք չի կարող համարվել. սրանք միմյանց հետ բավական սերտ հարաբերությունների մեջ են դեռ շստ վաղուց՝ սկսած թերևս Ալենի լրագրողական ժամանակներից, երբ վերջինս դեռ թրծվում էր Գռզոյին պատկանոց կայքում՝այդպիսով հիմքը դնելով մեծ քաղաքականություն տանող յուր ճանապարհի: Հետո պետք է նույն Գռզոյի հովանավորությամբ Ալենն ընդդիմադիր խաղար, նույն այդ հովանավորության ուժով դառնար ԱԺ նախագահ և այլն:

Հիմա պարտքերը վերադարձնելու ժամանակն է, ուստի Ալենը որոշել է հենց նման կերպ առանձնահատուկ ժեստ անել՝ վարձահատույց լինելու սեփական հետույքն առավելկագույն կոմֆորտով այստեղ-այնտեղ ֆռռացնելու հնարավորություն ունենալու համար:

Փաստորեն Ալենի հետույքային հաճույքների համար փաստացի վճարելու են շարքային հարկատուները՝ լցնելու Գռզոյի տռզված ջեբերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել