Մելքոնյան Գագոն հայկական ԶԼՄ-ներին, լրագրողներին մեղադրել է Ադրբեջանի համար գաղտնի ինֆորմացիա մատակարարելու համար՝ հայտարարելով, որ քանի որ հայկական ԶԼՄ-ներն ամեն գնով ցանկանում են խորամուխ լինել այն հարցում, թե ինչ է արվում բանակի համար՝ պարբերաբար հրապարակելով տեղեկություններ կամ փորձելով դրանք հայթայթել, ուստի թշնամուն է՛լ պետք չէ արտաքին հետախուզություն. հայաստանյան լրատվամիջոցները բավարար են:

Մելքոնյան Գագոյի թիրախում էլի հայտնվել են, ըստ էության, ընդդիմադիր ԶԼՄ-ները, որոնք, փորձելով բացահայտել հանրությանը մատուցվող իշխանական պրոպագանդայի իսկությունը, ամեն կերպ ջանում են իրականությանը համապատասխանող ինֆորմացիա մատակարարել հանրությանը՝ հերթական անգամ «տագդիգագան նահանջ» չունենալու: Ահա սա է, որ գազազեցնում է ՔՊ-ականներին, քանզի երբ գալիս է պրոպագանդան գործնականորեն փաստելու, փաստերով այն հաստատելու ժամանակը, բոլորը սկսում են գաղտնապահ ձևանալ՝ փորձելով ստեղծել թյուր տպավորոթյուն, թե իբր բանակն այնպես ու այնքան լավ են վերականգնում, որ բնական անհրաժեշտություն է դառնում այդ մասին ծպտուն չհանելը: Մինչդեռ փաստն այն է, որ հետպատերազմյան երկու տարին Նիկոլն ուղղակի ջուրն է գցել՝Պապիկյան Սուրիկին «խոդ տալով»:

Մելքոնյան Գագոն ճիշտ չի հասցեագրել իր գանգատը, քանի որ Ադրբեջանին արտաքին հետախուզություն պետք չէ ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունեն հայակական ընդդիմադիր ԶԼՄ-ները,այլ՝այն,որ ՀՀ-ում իշխանության են գագիկմելքոնյաննրը:

Գագոյից, Արաբատից, Կարապետյան Մարիշից, Անդոնից, Դավոյան Արփոյից կամ ասենք Ռուբինյան Ռուբոյից ավելի լավ «ռազվեդչիկներ» Իլհամը չի կարող ունենալ՝ չհաշված, իհարկե, Նիկոլին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել